ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Գաղթ-կոմֆորտ կամ հարմարավետ դժոխք

Գաղթ-կոմֆորտ կամ հարմարավետ դժոխք
11.10.2023 | 14:47

-Գաղթ, գաղթ, էսօրվա գաղթը որտե՞ղ է։

-Լիբանանում։

-Գաղթի մեթոդները կատարելագործվել են։ Մարդիկ էլ ոտքով չեն ընկնում անապատները՝ սոված-ծարավ, հիմա մեքենաներով են գաղթում՝ ասֆալտապատ ճանապարհով, հետներն ուտելիք են վերցնում, տաք շոր, ջուր, փող, զարդ-մարդ։ Սա կարելի է կոչել գաղթ-կոմֆորտ կամ հարմարավետ դժոխք։ Էսօր մարդկանց ճակատագրերն էլ ճռռոցով չեն փշրվում, այլ փափուկ, անձայն փխլվում են՝ ավազե ամրոցի նման։ Բա վաղվա գա՞ղթը որտեղ է լինելու։

-Եսի՞մ, որտեղ՝ կրակեն։ Հիմա զենքը շատ է, ամեն տեղ էլ կարող են սկսել կրակել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 3955

Մեկնաբանություններ